ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ, ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐ«… Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով` դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ»,-երեկ այս նախադասությունները ասել է ոչ թե ինչ-որ մի ընդդիմադիր, այլ երկրի նախագահը` իր նոր «հայտնությունների» շրջանակում, այն է` մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ: Պատերազմ է հայտարարվել  տեղական իշխանիկներին: Տարածքային կառավարման նախարարն էլ Բաղրամյան համայնքում կայացած խորհրդակցության ժամանակ գյուղապետերի հետ քննարկել է մկնանման  կրծողների դեմ պայքարի խնդիրը: ԲԱՐԵԲԱՍՏԻԿ Բրյուսելում գտնվող Տիգրան Սարգսյանը Եվրահանձնաժողովի նախագահ Բառոզուից  լրացուցիչ ֆինանսական օժանդակություն է խնդրել Հայաստանում վերափոխումների գործընթացի համար: ԵՄ-ն կտա այդ աջակցությունը:ԿԳԱՄարտի 17-19-ին Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգով: Երեկ ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` վերահաստատելով Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում բանակցությունները շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը:ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐԵրեկ Ազատության հրապարակում 65-ամյա Գոհար Չիֆլիկյանը սպառնացել է ինքնահրկիզվել` ձեռքում պահելով  բենզինի շիշը եւ կրակայրիչը: Բողոքի այս ծայրահեղ քայլն ընդդեմ ՀՀ դատախազության է, որը հրաժարվում է քրեական գործ հարուցել: 2007-ին Չիֆլիկյանը  փորձել է հարավարեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները:Երեկ էլ Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր քսանամյա կնոջը սպանած  Յանիս Սարկիսովն ամբողջ ընթացքում թաքցրել է դեմքը եւ պահանջել  դռնփակ նիստ, ինչը  մերժվել է:ԸՏԵՆՑ ՉԻԻրականությանը չեն համապատասխանում «Զամանի» ու «Ռադիկալի» տարածած լուրերը, թե ՀՀ ատոմակայանը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից դասվում է ամենավտանգավոր ատոմակայանների շարքում, որ 1-ին էներգաբլոկը չունի սեյսմակայունություն:




Լրահոս