ԱԽԹԱԼԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ԽԱՉ ՉՈՒՆԻ Սեպ 20,2011 00:00 Հայ ճարտարապետության միջնադարյան գլուխգործոցներից մեկը` Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այսօր առանց գմբեթի ու խաչի է: Պատճառները երկուսն են: Ախթալայում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում արդեն երրորդ տարին անցկացվում է խորովածի փառատոն: Սեպտեմբերի 18-ին ամբողջ Հայաստանը Ախթալայում էր: Բացմանն էր սպասում Արմեն Ջիգարխանյանի` «Երբ գալիս է սեպտեմբերը» հայտնի ֆիլմի դրվագներից մեկը պատկերող արձանը, որի դիմաց վառվելու էր …
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ Սեպ 20,2011 00:00 Երեկ մինչ ամբողջ քաղաքը Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի փորձին էր հետեւում, ժամը 12:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձում էին ապամոնտաժել Աբովյան պուրակի հարակից փողոցի վրա գտնվող երկու կրպակ, սակայն «գործի» կեսից փոշմանեցին: Կրպակները գտնվում են Պլանի գլուխ կոչվող տարածքում: Նշենք, որ այդ տարածքում գտնվող կրպակատերերը եւս ամիսներ առաջ գրություն էին ստացել, որ …
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Սեպ 20,2011 00:00 Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդացել է (հեւոց, բարձր ջերմություն), եւ նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Երեք տարի առաջ Ջիգարխանյանն ինսուլտ է ստացել: Ռուսական Newsliga.ru կայքը հաղորդում է, որ անվանի դերասանն օստեոխոնդրոզ ունի, ինչպես նաեւ շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Սեպ 20,2011 00:00 Երեւան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն նախաքննությունը շարունակելու համար:
5 ԽՆԴԻՐ Սեպ 20,2011 00:00 Հայաստանի եւ հայկական սփյուռքի առջեւ ծառացած է 5 հիմնական խնդիր` Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում եւ ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարատում, սփյուռքի ուծացման դեմ պայքար, Հայ առաքելական եկեղեցու կողքին լինելու խնդիր, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբվածություն: Այս մասին Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՕՐԸ Սեպ 20,2011 00:00 «Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ»,-մասնավորապես ասված է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի` Հայաստանի ու ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորական խոսքում:
ՆԱԵՎ ՄԱՐՍԵԼՈՒՄ Սեպ 20,2011 00:00 Սեպտեմբերի 15-ին Մարսելի ազգային գրադարանի Ալկասար հանդիսությունների սրահում անցկացվել է տոնական հավաք «Լեռնային Ղարաբաղ. անկախությունից 20 տարի անց» խորագրով: Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը եւ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ Սեպ 20,2011 00:00 Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արձանագրության արդյունքներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը: Նախնական տվյալներով` 16.283 ընտրողներից Սուրեն Գրիգորյանին կողմ է քվեարկել 9581-ը: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է ավելի քան 48 տոկոս:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 07:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան