ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԸ Փետ 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ին դիմած Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը բողոքում է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդերիկ Բաղդասարյանից՝ վստահեցնելով, որ վերջինս դատախազի անմիջական աջակցությամբ արդեն մի քանի տարի է, կեղծելով փաստաթղթերը եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, զրկում է իրեն սեփական տնից:Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը 1992թ-ին Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Լյուդվիգ Գեւորգյանից ձեռք է բերել …
ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ Փետ 03,2012 00:00 Փետրվարի 2-ին` ժ. 12:49-ին, Կոտայքի մարզի Նուռնուսի կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կամրջից իրեն նետողը Կոտայքի մարզի բնակիչ Վահան Ղազարյանն է: Ինքնասպանության փորձ կատարողը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ԱՌԱՆՑ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ Փետ 03,2012 00:00 Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատական նիստը, մեղմ ասած, վերածվել է ֆարսի: Մեղադրող դատախազ Մարտիրոսյանը քաղբանտարկյալ Առաքելյանին համեմատել է Նաիրի Հունանյանի հետ: Նա միջնորդել է, որպեսզի Առաքելյանի ու ՀԱԿ մյուս ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործն ընթանա Առաքելյանի բացակայությամբ՝ ասելով, թե իր պրակտիկայում եղել են նման դեպքեր, օրինակ՝ հոկտեմբերի …
ԱՎԵԼԻ ԿԽՈՐԱՆԱ Փետ 03,2012 00:00 Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի կարծիքով` ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի կսրեն Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը: Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի նաեւ այս տարի եւ իր ազդեցությունը կունենա շատ երկրների վրա, սակայն Հայաստանում ճգնաժամ լինի, թե ոչ, միեւնույն է, այն առկա է, եւ ըստ նրա` դա զուտ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքն է: «Մենաշնորհը, օլիգարխիան, …
ԱՂԲԸ ԴԵԲԵ՞ԴԸ ԿԼՑՆԵՆ Փետ 03,2012 00:00 Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից Հայաստան մտնելիս աչքի է զարնում սահման համարվող կարմջի տակ` հայկական տարածքում, առկա կենցաղային աղբի մեծ կույտը: Անցակետի արդիականացման աշխատանքների արդյունքում այդ աղբակույտին կավելանա հազարավոր տոննա շինարարական աղբ: Հայաստանի կառավարությունը Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կիրականացնի Վրաստանի հետ սահմանի՝ Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի անցակետերի արդիականացման ծրագիր, որը նախատեսվում է սկսել այս …
ՎԵՐՋԸ ԶՄՌՍԵՑԻՆ Փետ 03,2012 00:00 Փետրվարի 2-ին Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հուշապատի մեջ է տեղադրել բանաստեղծ Պետրոս Դուրյանի՝ Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից բերված գանգի բեկորները: Այնուհետեւ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն: Հիշեցնենք, որ երբ «Ժողովուրդ»-ը գրել էր այս մասին, շատ արվեստագետներ տարակուսել էին, թե ինչպես կարող է պատահել: Պատահեց:
ՊՈՒԳԱՉՈՎԱՆ` ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ Փետ 03,2012 00:00 ՌԴ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցանկը, որում ներառված է 371 մարդ, այդ թվում երգչուհի Ալլա Պուգաչովան, ով, սակայն, փաստաթղթերում ներկայացված է ոչ թե որպես երգչուհի, այլ անհատ ձեռներեց: Ըստ օրենսդրության` ամեն թեկնածու կարող է ունենալ մինչեւ 600 վստահված անձ:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան