ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳԻՉՆ ԵՄ Մար 23,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է երգիչ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ-Լռությունս պայմանավորված է նրանով, որ ես պատրաստվում եմ նոր շրջագայության Ուկրաինա, այնուհետեւ Իրան: Մի քիչ շրջագայություններն են խանգարում, ժամանակս շատ չի բավականացնում, որ նոր ալբոմներով կամ տեսահոլովակներով զբաղվեմ, բայց շուտով նորություններ կլինեն: ՀՈՐՍ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ-Հորս մահից հետո խոստացել էի ձայնասկավառակ թողարկել նրա դեռ չհնչած երգերով, բայց չեմ շտապում …
ՆՍՏԵՑՐԻՆ Մար 23,2011 00:00 Իսրայելի նախկին նախագահ, 65-ամյա Մոշե Կացավը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Տվյալ վճիռը Թել-Ավիվի դատարանը կայացրել է մարտի 22-ին: Մոշե Կացավը մեղավոր է ճանաչվել իր ենթականերին բռնաբարելու երկու դրվագներով, ինչպես նաեւ սեռական ոտնձգությունների, անպարկեշտ պահվածքի եւ քննությանը խոչընդոտելու փորձերի մեջ: Սակայն Իսրայելի նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել:
ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Մար 23,2011 00:00 նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնող միջազգային կոալիցիային ռազմական աջակցություն ցուցաբերելու իր որոշման մասին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ սենատի նախագահին ուղարկված նամակում Օբաման ընդգծել է, որ իր հրամանը միանգամայն օրինական է եւ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, ինչպես նաեւ մանրամասներ է հաղորդել գործողության մասին: Oբաման հստակ նշել է. …
ԻՆՔՆԱԹԻՌԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ Մար 23,2011 00:00 Ամերիկյան F-15 Eagle ինքնաթիռը կործանվել է Լիբիայում գործողություններ իրականացնելիս: Այս մասին հաղորդում է lent.ru-ն` հղում անելով The Daily Telegraph բրիտանական պարբերականին: Պարբերականի լրագրող Ռոբ Քրիլլին հայտնել է, որ անապատում ընկած ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են ապստամբները, ինչից կարելի է ենթադրել, որ ինքնաթիռն ընկել է երկրի արեւելյան մասում, որը գտնվում է ապստամբների ձեռքում: Օդաչուն հասցրել է կատապուլտ …
ՀԱՅԵՐԸ ԹԱԼԱՆԵՑԻՆ Մար 23,2011 00:00 Մերձմոսկվայում ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են Նեգանսկի շրջանում ֆրանսիացիներին թալանելու մեջ: Ըստ «Ռիա Նովոստի»-ի` չարագործներն արտասահմանցիներից գողացել են 400 եվրո, բանկային քարտեր, փաստաթղթեր եւ զարդեր: Ֆրանսիացիները Մոսկվա էին ժամանել պլաստմասե սպասք արտադրող ռուս-գերմանական կազմակերպության հրավերով՝ մասնագիտական խորհրդատվության համար: Գործուղման վերջում երիտասարդները որոշել են մոտակա սրճարանում հանգստանալ: Նրանց սեղանից քիչ այն կողմ նստած …
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Մար 23,2011 00:00 Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժն ավերիչ հետեւանքներ թողեց` տեկտոնական պլատֆորմը, որի վրա գտնվում է այդ երկիրը, շեղվել է դեպի արեւելք` 15-20 մետրով: Իսկ ամենատուժած նահանգները` Իվանտեն եւ Ֆուկուսիման, նախկին մակարդակից ցածր են 75 սանտիմետրով: Ըստ ճապոնացի սեյսմոլոգների հետազոտությունների` երկրաշարժի հետեւանքով երկրագնդի առանցքը շեղվել է 17 սանտիմետրով, բացի այդ, 1,8 միկրովայրկյանով կրճատվել է օրվա տեւողությունը: …
ՕՐԻԳԻՆԱԼ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Մար 23,2011 00:00 Ապրիլի 9-ին պատմության մեջ առաջին անգամ լույս կտեսնի Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը» հեղինակային տարբերակով եւ առանց փոփոխությունների: Գիրքը լույս կտեսնի Ուկրաինայում` մոտ 1000 օրինակով: Գրքի պատրաստման աշխատանքներին մասնակցել է Շոլոխովի դուստրը: Պարզվում է, որ վեպն ունի եւս մի գլուխ, որը երբեք ոչ ոք չի կարդացել: Շուտով ընթերցասերները կունենան դրա հնարավորությունը:
ԱՐԴԵՆ 5-ՐԴ ԱՆԳԱՄ Մար 23,2011 00:00 Երգչուհի Լոլիտան ամուսնացել է մարտի 20-ին, այս էլ արդեն 5-րդ անգամ: Նրա փեսացուն` թենիսիստ Դմիտրի Իվանովը, նշել է, որ սպասում էր այս օրվան: Իրենց հարսանեկան հանդեսը զույգը նշել է «Բոնո» ռեստորանում: Ի դեպ, այն բավականին թանկ եւ հեղինակավոր ռեստորանային համալիր է, զույգը մեկ օրով վարձակալել է ամբողջ ռեստորանը` վճարելով դրա համար 110 հազար դոլար: Հարսանիքը …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով