Նախօրեին «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ ներկայացուցիչների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներ են: Մասնավորապես, նրանց մեծ մասը դեմ է քվեարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցին: Բացի այդ, նրանք տարբեր ծրագրերի շրջանակներում այցելել են Բաքու, գովերգել Ալիեւների ռեժիմի «ժողովրդավարական գործելաոճը», իսկ, օրինակ, …