ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԿԱՐ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԷՐ Փետ 19,2013 00:00 Երեկ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Երեկոյան ժամին «Ժողովուրդ»-ը զրուցեց այն քաղաքական գործիչների հետ, որոնց կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Փորձեցինք պարզել, թե ինչպիսինն է նրանց գնահատականը՝ նախագահական ընտրությունների հետ կապված: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ-Տիկի՛ն Զոհրաբյան, մասնակցե՞լ եք նախագահական ընտրություններին:-Ո՛չ, չեմ մասնակցել, քանի որ քաղաքում չէի: Թբիլիսիում էի: -Ինչո՞ւ:-Առավոտյան շուտ էի մեկնել. …
ՐԱՖՖԻՆ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՁԱՅՆԵՐԻՆ Փետ 19,2013 00:00 Հայաստանում երեկ իսկապես աննախադեպ իրավիճակ էր. շատ տեղամասերում դե ֆակտո հաղթանակած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել՝ հայ ժողովուրդը արժանի է դե յուրե նախագահության»:Եթե ամբողջացնելու լինենք երեկ երեկոյան ծավալված իրադարձությունները, պետք է արձանագրենք, որ չնայած տարաբնույթ խախտումներին, համատարած հուսալքության մթնոլորտին ու քաղաքական հիմնական դերակատար ուժերի հայտարարած բոյկոտին, …
ԿՀԱՆԴԻՊԵՆ Փետ 19,2013 00:00 ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են կրկին հանդիպել Փարիզում: Նրանք առաջարկել են հանդիպումն անցկացնել հենց հաջորդ շաբաթ: «Մենք այդպիսի առաջարկություն ենք ներկայացրել կողմերին եւ այժմ սպասում ենք պատասխանի: Ծրագրվում է, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա առաջիկայում, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ Փարիզում»,-ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Ուշագրավն այն է, որ …
ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Փետ 19,2013 00:00 ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքում նախագահական ընտրություններին մասնակցել է ընդամենը 29 հոգի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Օթեւանի ղեկավար Բրո Ֆատոյանից: «108 ընտրողից մասնակցել են ընդամենը 29 մարդ, որից 28-ն ընտրել է գործող նախագահին, իսկ 1-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ավելացրեց Ֆատոյանը: Իսկ թե ինչն է եղել պասիվության պատճառը, գյուղապետը տեղյակ չէր:
ԽԼԵԼ ԵՆ Փետ 19,2013 00:00 «Առավոտ»-ի եւ «Պանորամա»-ի թղթակիցները որոշել են մտնել Էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: «Առավոտ»-ը գրում է. «Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու-երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, …
ՍՊԱՍԵԼԻ ԷՐ Փետ 19,2013 00:00 Երեկ՝ երեկոյան, երբ պարզվեց, որ Գյումրու ընտրատարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է, համացանցում «փիղ» ծածկանունով հայտնի Տիգրան Քոչարյանն այսպիսի գրառում արեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Գյումրիում սպասված էր, քանի որ ինչքան երկար Գյումրիով ազատ ֆռֆռան Վարդան Ղուկասյանը ու նրա բարեպաշտ որդին, այդքան էլ իշխանություններն այնտեղ տակ են տալու ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ Րաֆֆուն, ե՛ւ ում ուզես»:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին