ԱԳՆ-Ն ՈՒ ՋԱՅԼԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հուն 17,2011 00:00 ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները` Մադրիդյան փաստաթուղթը, որ երեկ հրապարակվեց «ՀԺ»-ում, իրենց մեջ մի քանի ուշագրավ տարր են պարունակում. պարզվում է` ղարաբաղյան կողմը շարունակում է օտարված մնալ ոչ միայն բանակցություններից, այլ նաեւ բանակցային սեղանին դրված փաստաթղթից: Ընդ որում, փաստաթղթի առաջին իսկ պարբերությունն արդեն լուրջ մտահոգությունների ու վերապահումների տեղիք է տալիս. այն աստիճան, որ դրանից հետո …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 17,2011 00:00 ՄՈՏԱԼՈՒՏ Է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) հունիսի 15-ին Ղարաբաղի հակամարտությանը նվիրված Եվրախորհրդարանի լսումների ընթացքում հույս են հայտնել Կազանի առաջիկա եռակողմ գագաթաժողովի վերաբերյալ` նշելով, որ հակամարտությունը Մադրիդյան սկզբունքներով լուծելու շուրջ համաձայնությունը մոտալուտ է: Համանախագահները նշել են, որ Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը կներկայացվի Կազանում, այժմ շահավետ է երկու կողմերին …
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿՐԿԻՆ ԲԵՐՎԵԼ Է Հուն 17,2011 00:00 Երեկ մերձդաշնակցական ու «Ժառանգության» շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀԿ-ն «Աղբահանության մասին» օրենքի նախագիծը մեկ անգամ եւս խորհրդարան է բերելու` տապալելու այն: Այս «ակցիայի» նպատակն այն է, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր ստեղծվեն: «Ժողովուրդ»-ն արդեն մի անգամ տեղեկացրել էր, որ խորհրդարանը կարող է լուծարվել, եթե Կառավարության կողմից հրատապ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններն Ազգային Ժողովը չի ընդունում` …
ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼՈՒ Հուն 17,2011 00:00 Այսօր Երեւանի Դավթաշեն համայնքում` 4-րդ թաղամաս, 15 շենք հասցեով բացվելու է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Ուշագրավն այն է, որ Դավթաշենը միակն է, որտեղ Հայ ազգային կոնգրեսը չունի գրասենյակ: Առաջիկայում Կոնգրեսը նախատեսում է գրասենյակներ բացել նաեւ Դիլիջանում ու Նոյեմբերյանում:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ Հուն 17,2011 00:00 Երեկ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ բացվեց ՍԴՀԿ ղեկավար Սեդրակ Աճեմյանին պատկանող «Անի» եռահարկ հյուրանոցը: Lոնդոնում գտնվող ՀՀ վարչապետը թռիչքից անմիջապես հետո ուղեւորվել է Հանքավան եւ անգամ ելույթ ունեցել: Նա, բնականաբար, ողջունել է, որ հյուրանոց է բացվում մարզում, ոչ Երեւանում, ինչը կխթանի համաչափ զարգացմանը: Ըստ տարբեր տեղեկությունների` հյուրանոցի վրա մոտ 10 …
ՉԻ ԴԱՌՆԱ Հուն 17,2011 00:00 Երեկ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը www.armlur.am-ի այն հարցին, թե «ճի՞շտ է, որ Դուք ուզում եք Ձեր որդուն դարձնել պատգամավոր Նոր Նորքի ընտրատարածքից», պատասխանել է. «Չգիտեմ` ով է նման բան ասել, երջանկահիշատակ Դավիթ Պետրոսյանի թաղապետության ժամանակ իմ որդին նման ցանկություն ունեցել է, բայց մենք որոշեցինք, որ պետք չի: Մեկ Մինասյանի թաղապետ լինելը բավական է, եւ մենք …
ՄԻՆՉԵՎ ԿԱԶԱՆ Հուն 17,2011 00:00 Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է մինչեւ Կազան մեկնելը եւս մեկ հանդիպում հրավիրել կուսակցությունների ղեկավարների հետ` ճշգրտելով հարցի շուրջ բոլոր դիրքորոշումները:
17:42 Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով
08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
02 Դեկտեմբեր 14:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Արարատի զորամասի հրամանատարը ազատվեց պաշտոնից. մանրամասներ
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի