ԵԱՀԿ-ն դատապարտում է iLur.am-ի և «Հրապարակի» աղբյուրը բացահայտելու վերաբերյալ դատարանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում դատարանի որոշման առթիվ, որով պարտավորեցնում են ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը:

ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունըներկայացնում ենք ստորև.

«Հունիսի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատարանը որոշում է ընդունել, որով պարտավորեցնում է iLur.am կայքին եւ Հրապարակ օրաթերթին բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրը` Շիրակի մարզի բարձրաստիճան ոստիկանի մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում:

«Ես մտահոգված եմ, որ այդ որոշումը կարող է բացասական ազդեցություն թողնել ԶԼՄ-ների վրա, քանի որ կարող է խանգարել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը»,- նշել է Միյատովիչը:

«Պետական եւ մասնավոր ինֆորմացիայի աղբյուրների հետ աշխատելիս լրագրողների մասնագիտական գաղտինիքի անհրաժեշտությունը պետք է ընդունվի»: Միյատովիչը նշել է, որ աղբյուրների ինքնությունը պաշտպանելու լրագրողների իրավունքը առանցքային սկզբունք է հետաքննական լրագրության համար եւ ԵԱՀԿ-ի կողմից մեկ անգամ չէ հայտարարվել որպես ազատ կամարտահայտման համար հիմնական պահանջ»:




Լրահոս