ԲՀԿ-ում կրքերը թեժանում են. Ծառուկյանի հավատարիմ զինակիցը մտադիր է հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական խորհրդի համակարգող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մտադիր է հրաժարվել կուսակցական պաշտոններից:

Պատճառները Armlur.am-ը փորձեց ճշտել հենց պատգամավորից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Մեր տեղեկությունների համաձայն, կուսակցական պաշտոններից հրաժարվելու մասին Ա. Մանուկյանն խոսել է մտերիմների շրջապատում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին տեղի է ունենալու ԲՀԿ համագումարը, որը լինելու է դռնփակ:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ արդեն իսկ որոշված կուսակցության ղեկավար նշանակել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբայնին, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ:




Լրահոս