«Մենք կաշխատենք ավելի ուժեղանալ, քանի որ ուժեղների հետ հաշվի են նստում». կազմավորվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին ընթանում է «Հայկական վերածնունդ»  կուսակցության անդրանիկ համագումարը: Կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ ավելի են հզորանալու և ուժեղանալու. «Որքան էլ կարողանան սեպ խրել, չի ստացվի: Մենք կաշխատենք ավելի հզորանալ և ուժեղանալ, քանի որ ուժեղների հետ հաշիվ են նստում: Ջիգյարով շնորհավորում ենք մեր կուսկացության ծնունդը», – հայտարարեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս