«Կարուսելի» փաստ Հրազդանի 25/01 ընտրատեղամասում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից Հրազդանի 25/01 ընտրատեղամասում  լարված իրավիճակ է: Այստեղ պարբերաբար խախտումներ են նկատվում:  Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տեղամսում նաև հոսանքազրկումներ են եղել, որի պատճառը իբր եղել է հաշվիչի ոչ նորմալ աշխատանքը:

Այս անգամ մեր տեսախցիկը ֆիքսել է «Կարուսելի»  փաստ: Այն է ընտրողն իր հետ բերում նախօրոք նշված քվեաթերթիկը, իսկ տեղամասից վերցված քվեաթերթիկն արդեն տանում իր հետ` մյուս ընտրողին փոխանցելու համար: Նշենք, որ ակնհայտ երոևում է, որ քվեախցիկի մոտ գրիչով գործողություն չի կատարվում:

Հավելենք, որ այս տեղամասը տեղակայված է Կոճոռ թաղամասում, որը հայտնի է որպես Արամ Դանիելյանի վերահսկողության տակ գտնվող տարածք:




Լրահոս