Ինչ վիճակում են գտնվում վիրավոր զինծառայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով տուժել է 16 ուղևոր:

ArmLur.am-ը «Զինվորական կենտրոնական հոսպիտալ»-ի պետի հետ զրույցում տեղեկացավ, որ այս պահին այնտեղ են գտնվում 13 զինծառայող: Որոնցից 4-ին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրավոր զինծառայողներ չկան:

Ավելի վաղ հայտնել  էինք, որ վիրավոր զինծառայողներից միայն 9 է գտնվում զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ նրանց վիճակն գնահատվում է բավարար կամ բավարարին մոտ: Լուրջ վնասվածքներ զինծառայողները չեն ստացել: Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր երեկոյան ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրի զինվորների մասին:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս