11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ VI (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է ներկայացնել 2016 թ. ընթացքում տեղի ունեցած ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները:

6. Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայի բացումը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլային ևս մեկ ենթակառուցվածքի շահագործման մեկնարկը տրվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների, մարզի հասարակայնության ներկայացուցիչների, հյուրերի մասնակցությամբ:

Ժամանակակից ֆուտբոլային այս ենթակառուցվածքը զբաղեցնում է 4,4 հեկտար հողատարածք: Այն բաղկացած է 1260 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող բոլոր ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սան հանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ-լսարան, բժշկական սենյակ, վարչական մաս և այլն: Արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցված են նոր սերնդի տեխնոլոգիաներով և համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափորոշիչներին:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ, ինչպես նաև աշխատանք կգտնեն մոտ 35-40 վանաձորցիներ:




Լրահոս