ՖՈՏՈ. «Մենք ենք ջոկել, Արաբոն էլ ուզել է». Ներսիկ Իսպիրյանը՝ Արաբոյի անակնկալ ամուսնության առաջարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել  ենք, երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Արաբո Իսպիրյանի առաջին մենահամերգը:

Համերգի ընթացքում երգիչն ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին, ով ընդունեց Արաբոյի առաջարկությունը:

ArmLur.am-ը Ներսիկ Իսպիրյանից հետաքրքվեց, թե ինչպես է արձագանքել որդու արտասովոր ամուսնության առաջարկին:

«Համերգ շատ լավ անցավ, բաղկացած էր երեք-չորս մասից, գլխավոր թեման մեր քառօրյա պատերազմ էր և մեր ազատագրական պայքարը: Արաբոն շատ լավ էր պատրաստվել համերգին և համերգի միջնամասնում միայն սիրային երգեր էին դրված: Դա էլ մեծ նշանակություն ուներ իր համար: Ժողովուրն էլ գիտեք՝ ոնց է ընդունում Իսպիրյաններին»,-ասաց  նա:

Իսկ ինչ վերաբերվում է Արաբոյի ընտրյալին, Ներսիկ Իսպիրյանն ասաց, որ իր ընտրած հարսն է. «Մենք ենք ջոկել: Արաբոն էլ ուզել է, սիրել է, ամեն ինչ լավ է: Այդպիսի առաջարկություն անելը ամերիկյան սիստեմ է, ես էլ անակնկալի եկա, բայց ինքն ասել էր, որ «սուփրայզ ունեք պապա, մամա»:

Ըստ Ներսիկ Իսպիրյանի՝ շատերն այսուհետ կհետևեն Արաբոյի քայլին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս