«Ավտոմեքենաների սիրահարը». Կարեն Կարապետյանի դստեր և պաշտոնյա փեսայի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է` աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհիվ:

Հայկ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին,  նաև հասցրել է կարողություն կուտակել: Իր պաշտոնը ստանձնելիս` 2014 թվականին, Հարությունյանը հայտարարագրել էր 47 մլն դրամ և 50 հազար դոլար, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 42 մլն դրամ: Բացի այդ, նույն տարում Հարությունյանը 472 հազար դրամ արժողությամբ հողամաս էր ձեռք բերել  և 17 մլն դրամով վաճառել իր մեքենան:

Հարությունյանը կարծես մեքենա վաճառելու սիրահար լինի: 2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նա 15 մլն դրամով վաճառել է Lexus մակնիշի ավտոմեքենան: Նախորդ տարի նա այդ մեքենան գնել էր 20 մլն դրամով: Ստացված փոխառությունների, ավտոմեքենայի վաճառքի և աշխատավարձի շնորհիվ նա վաստակել է 26 մլն դրամ:

2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, վարչապետի դուստրը` Մանեն, 10 մլն դրամի նվիրատվություն է ստացել, իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմում են 7 հազար դոլար:




Լրահոս