Պայմանագրային զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նրան տեղափոխում են Երևան. մանրամասներ ՊՆ ավտոբուսի վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքի մասին մանրամասներ է հայտնում.

«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»:




Լրահոս