Սերժ Սարգսյանի ամսական աշխատավարձն անցնում է մեկ միլիոնը. որքան ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները վերջին երկու տարիներին աճել են: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` 2015 թվականի համեմատ 2016-ին դրանք 6.4 մլն դրամով ավելացել են: Այսպես, եթե նախագահի աթոռը զբաղեցնող անձը 2015 թվականին ունեցել է 14.7 մլն դրամ, ապա անցած տարի այն կազմել է 21.1 մլն դրամ:

Սերժ Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած տարեկան աշխատավարձը`13 մլն 851 հազար դրամ, որը ամսականի վերածելու դեպքում կազմում է 1 մլն 154 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ անցած տարվա վերջին Սերժ Սարգսյանի փոխառության`ավանդի չափը կազմել է մոտ 108 մլն դրամ, որից նա ստացել է 14 մլն 96 հազար դրամի չափով հատուցում: Սրան զուգահեռ ավելացել են նաեւ Հայաստանի առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները: Օրինակ, վերջինս 2015 թվականին ունեցել է 15 մլն 280 հազար դրամական միջոց, որը 2016 թվականին 2 մլն 670 հազար դրամով ավելացել է` կազմելով 17 մլն 950 հազար դրամ:

Ինչպես ամուսինը այնպես էլ նրա տիկինը`Ռիտա Սարգսյանը, որպես եկամուտ հայտարարագրել է տված փոխառության դիմաց ստացած մոտ 12.5 մլն դրամ հատուցումը:




Լրահոս