Ինչու է Արսեն Գրիգորյանը պասիվացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արսեն Գրիգորյանը տեւական ժամանակ է, ինչ աչքի է ընկնում իր պասիվ գործունեւությամբ: ArmLur.am-ը երգչից հետաքրքրվել է՝  ստեղծագործական կյանքում ինչ նորություններ ունի:

«Երկու-երեք երգ ունեմ, որ այս պահին գտնվում են պատրաստման փուլում: Երկուսը մեղեդային են, մեկ երգ էլ ռիթմիկ եմ ուզում պատրաստել իմ երկրպագուների համար»:

Հարցին՝ մենահամերգ սպասվում է, թե ոչ, պատասխանեց. «Մենահամերգի պատրաստման համար մի քանի ամիս պետք է հոգիդ ու էներգիաս ծախսես: Դրա հետ միասին նաեւ շատ մեծ գումար է անհրաժեշտ, իսկ այդ գումարները պետք է ճարել, իսկ ես չեմ սիրում ինչ-որ բան ճարել: Մի քանի անգամ արել եմ, հերիք է, հավես չունեմ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս