ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գտնվել է կործանված ԱՆ-148 ինքնաթիռի երկրորդ «սև արկը». նոր կադրեր դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վթարված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների մարմինների որոնողական աշխատանքները կշարունակվեն ևս յոթ օր: ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկ Սկվորցովայի խոսքով` այդ գործընթացը սովորաբար երկար  է տևում: «Մահացածների մարմինները գտնելու և հավաքելու գործընթացը բավական երկար է տևում: 7 օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը թռել է Դոմոդեդովո օդանավակայանից դեպի Օրսկ, սակայն կործանվել է թռիչքից րոպեներ անց: Ինքնաթիռում 71 անձ է եղել, ոչ ոք ողջ չի մնացել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հայտնաբերվել է վթարված ինքնաթիռի օդային ձայնագրիչը, որով այժմ զբաղվում են հատուկ կոմիտեի աշխատակիցները՝ այդ սարքի նույնականացման համար: Երեկ  հայտնաբերվել էր սև արկղը, որը ֆիքսել է թիչքի պարամետրերը:




Լրահոս