Նոր լուսանկարներ. ԱՆ-148 օդանավի կործանման պատճառը հայտնի՞ է

Մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում ԱՆ -148 ուղևորատար ինքնաթիռի կործանման շուրջ ռուսական լրատվամիջոցներում հակասական տվյալներ են հայտնվել: Մասնավորապես տարակարծություններ կան ավիակարգավարների՝ կործանված ինքնաթիռի օդաչուների հետ բանակցությունների մասին: Ան-148-ի օդաչուները կարգավարներին տեղեկացրել են անսարքության մասին, հայտնում է Gazeta.ru-ն և փոխանցում, որ նրանք պետք է արտակարգ վայրէջք կատարեին Ժուկովսկու օդանավակայանում:

Mash տելեգրամ ալիքը հաղորդել է, որ քննիչները հարցաքննել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ավիակարգավարին և պատմել, որ ինքնաթիռը բարեհաջող թռիչք է կատարել, սակայն 70-րդ էշելոնի մոտ հանկարծ սկսել է ցած իջնել: Օդանավը կապի այլևս դուրս չի եկել, օդաչուներն այլևս չեն պատասխանել կարգավարներին: