2015-ը բուռն անցավ. ամփոփում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Անցնող 2015 թվականը հիրավի դրամատիկ ընթացք ունեցավ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության ողբերգական դեպքերով մեկնարկած տարվա ընթացքում շրջադարձային դեպքերի պակասություն չզգացվեց: Փետրվարյան հայտնի իրադարձությունները` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռացումը քաղաքական դաշտից, Բաղրամյան պողոտայի երկշաբաթյա պաշարումը, ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնամասշտաբ միջոցառումները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ այսպես շարունակ: Մի խոսքով, 2015 թվականը, միանշանակ կարող ենք ասել, որ բուռն անցավ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, չենք կարող ասել, որ այն Հայաստանի բնակչության ապագայի հետ կապված նոր հույսեր տվեց:

«Ժողովուրդ»-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայաստանի բոլոր բնակիչների Ամանորը եւ մաղթում, որ 2016 թվականը մեր քաղաքացիների համար դառնա նվաճումների եւ ձեռքբերումների, իրենց ունեցածն ավելացնելու տարի:

Հ.Գ. Հարգելի՛ ընթերցողներ «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի 2016 թվականի հունվարի 19-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս