Վարակազերծում՝ մարզերում և Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:
Այսօր՝ մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245
վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի
քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։
ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։




Լրահոս