Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սամվել Բաբայանին նշանակման կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասել է նա:




Լրահոս