ԲՈԿ-ը վարույթ է սկսում Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ. այսօր նիստ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն որակավորման կոմիտեն այսօր նիստ է անցկացրել՝ քննարկելու  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը: Այլ խոսքով ասած, ատենախոսության մասով ուսումնասիրություններ են սկսվել, սակայն այսօրվա նիստին նախկին պաշտոնակատարը չի մասնակցել:

«Մենք հնարավորություն ենք տալիս այն մարդկանց, որոնց վրա կարող է ազդել վարույթը, գան իրենց տեսակետն արտահայտեն: Դիանա Գալոյանն այսօր չի մասնակցել, սակայն պատշաճ տեղեկացված է եղել նիստի անցկացման մասին: Հիմա պետք է ուսումնասիրենք, մինչեւ վարչական վարույթը չավարտվի, չենք կարող ասել՝ ինչ է լինելու: Ընդհանուր այն խնդիրները, որոնք հանձնաժողովն արձանագրել է, հիմա դրա շուրջ ուսումնասիրություններ են սկսվել», – նշեց նա, հավելելով, թե ամեն դեպքում չեն կարող այդպես արագ որոշումներ կայացրել:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Իսկ մայիսի 22-ին Գոգյանը ազատման դիմում էր ներկայացրել:Վարչապետը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։

Ն.Հ.




Լրահոս