ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ մեր տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.
«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-եզրափակեց խոսնակը:
Armlur լրատվականը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում նախարար Թորոսյանի ծնողներին:
Ս.Գ․