18-ամյա Գարիկ Աճեմյանը Նոր Գեղիից է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներից 18-ամյա Գարիկ Աճեմյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից է։

ArmLur.am-ի հետ զրույցում Նոր Գեղի համայնքապետարանից հայտնեցին, որ Գարիկ Աճեմյանը նոր էր զորակոչվել բանակ։

«Բոլորս գտնվում ենք շատ ծանր վիճակում, անգամ չգիտենք, թե ծնողները տեղյակ են, թե ոչ։ Գարիկը ընտանիքի փոքր տղան էր, ուներ երկու քույր եւ իրենից մեծ եղբայր։ Շատ խելացի, համեստ, իր ընտանիքին թեւ եւ թիկունք եղող երիտասարդ էր»,-մեզ հետ զրույցում հայտնեցին համայնքապետարանից։

Լիդա Եղիազարյան




Լրահոս