Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց ՀՀ ՊՆ-ն. «Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի օդանավակայանը: Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում»։




Լրահոս