Իսկ ո՞ւր է Ժիրայր Սէֆիլյանը, ինչու առաջնագծում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս ծանրագույն օրերին բավականին տարակուսելի վարքագիծ է ցուցաբերում հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը ու նրա «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Բացառիկ դժվարին այս օրերին, երբ թուրք-ադրբեջանական ռազմական մեքենան ու նրանց վարձկաններն իրենց նենգ նշանառության տակ են վերցրել Հայրենիքը` Ժիրայր Սեֆիլյանն ընդամենը զբաղված է ինչ-որ կամավորականների ցուցակներ հավաքագրելով:

Իհարկե շատ կասկածելի այդ ցուցակագրումների ֆոնին զուգահեռ ֆեյսբուքում բավականին ակտիվ է «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը, ով մի պարագայում դիմում է վարչապետին ու պահանջում, որ ազատի ՀՀ պաշտպանության նախարարին ու նրա փոխարեն Ժիրայր Սեֆիլյանին նշանակի նախարար, իսկ մեկ այլ դեպքում էլ զբաղված է Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելով:

Հակառուսականություն տարածելու տրամաբանության մեջ հղում կատարելով ռուսական «Դոժդ» ինտերնետային ալիքին՝ «Սասնա ծռեր»-ի խոսնակն սուբյետիվ դատողություններ, թե իբր Ռուսասատանը դիվերսիաներ է կազմակերպում Արցախում:

Իհարկե հասկանալի է, որ այդ ամենն իրականության հետ որևէ աղերս չունի, սակայն նաև պարզից էլ պարզ է, որ մամլո խոսնակը կատարում է իր անմիջական ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունն ու իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրությանն է փոխանցում պրովոկացիոն դիտարկումները: Իսկ որ այդ դիտարկումները լավ տեղից չեն հնչում ու լավ տեղ չեն տանում՝ դա կարծես հաստատված իրողություն է դառնում:

Այդ իրողության ֆոնին ուշագրավ է նաև մամլո խոսնակի կողմից սեփական ժողովրդին ուղղված մի հեգնական գրառում ևս, որով այս երիտասարդը երկրի համար ծանրագույն այս պահին իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է Վալերի Պերմյակովի լուսանկարն ու հեգնում՝ գրելով հետևյալ տողերը. «Գամ Ձեզ պաշտպանեմ, հայեր ջան»:

Եվ Սասնա ծռերից եկող այդ վատ մեսիջների վերլուծությունների շղթան տանում ու հասցնում է նաև այն կետին, որ անգամ սկսում ես մտածել մի պարզ ճշմարտության մասին՝ գուցե նաև Ռուսաստանի հանդեպ նման հակաքարոզչության արդյունքու՞մ ենք հասել այս վիճակին: Հարցս հռետորական հարց է, բայց շատ տեղին:

Համեմատության համար նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանից անկախ արդեն Արցախ է մեկնել Պավլիկ Մանուկյանը՝ իր որդու և մի շարք կամավորների հետ ու հենց հիմա իր հայրենանվեր գործն է իրականացնում առաջնագծում:




Լրահոս