ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրամանատարը զանգել է զինծառայողի հորը եւ ասել՝ ինչ հերոսություն է արել Մեծամորից Վիլեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծամոր համայնքի բնակիչ Վիլեն Սարգսյանի հերոսությամբ այսօր հպարտանում են բոլորը: Հրամանատարն անձամբ է հիվանդանոցից զանգահարել Վիլեն Սարգսյանի հորը եւ շնորհակալություն հայտնել, որ հերոս որդի է մեծացրել:

Իսկ ինչ է արել ժամկետային զինծառայող Վիլեն Սարգսյանը: Ադրբեջանցի 5 դիվերսանտ մահացու կրակ են վարել ժամկետային զինծառայող Վիլեն Սարգսյանի հրամանատարի ուղղությամբ Մեր հերոսը մենակ չթողնելով հրամանատարին, իր ձեռքի զենքով խոցել է դիվերսանտներին, որից 5֊ն էլ տեղում մահացել են:

Դրանից հետո Վիլենը մեքենայով հրամանատարին տեղափոխել է հոսպիտալ։ Հրամանատարը ողջ է, իսկ Վիլենը չնայած վիրավորվել է, սակայն գտնվում է ռազմաճակատում: Վիլենի երազանքների նրա հերոսական կերպարի մասին զրուցել ենք քրոջ՝ Կալա Սարգսյանի հետ :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս