Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք. ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  զրուցել է ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստանտիունի հետ:

-Պարո՛ն Էֆստանտիու, Դուք հետևո՞ւմ եք Արցախում տիրող իրավիճակին: 

-Ես իրավիճակի մասին խոսել եմ օրեր առաջ իմ տարածած հաղորդագրության մեջ: Այս իրավիճակը հետևանք է այն բանի, որ ոտնահարվել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ դրան զուգահեռ Ադրբեջանի կողմից հարձակման փաստն ուղղակի զայրացնող է: Եվ իսկապես այս ամենը պետք է կանգնեցնել:

-Բայց ինչպե՞ս: Դուք հարցի կարգավորման ինչպիսի՞ տարբերակ եք տեսնում:

-Ես դա չեմ կարող ասել: Բայց պետք է Հայաստանին աջակցել և դիմել միջազգային հանրությանը՝ ժողովրդի կողքին կանգնելու համար այսպիսի ծանր իրավիճակին: Պետք է համերաշխ լինել այս իրավիճակում Հայաստանի հետ: Հակառակ պարագայում մենք կրկին բավարարվում ենք միայն հայտարարություններով, օգտագործում ենք հայտարարություններ, սակայն ամբողջ միջազգային հանրությունը միայն խոսքեր է ասում՝ առանց կոնկրետ քայլերի: Եվ դա շատ ու շատ տխուր է, պետք է գործել:

-Իսկ ո՞րն է այստեղ միջազգային հանրության դերը: 

-Այսօր միջազգային հանրության առջև կոնկրետ խնդիր է դրված և նրանք պետք է ցույց տան իրենց: Նրանք պետք է աջակցեն Հայաստանին եւ այս ամենը մարտահրավեր է մեր, նրանց, բոլորի համար: Եվ սա միայն աշխատանք չէ հայտարարությունների տեքստի համար: Եվ նրանք իսկապես պետք է քայլերի դիմեն, այլ ոչ թե միայն հայտարարություններ անեն:

-Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է: Ըստ Ձեզ ինչ կտա այն, և որ երկիրը պետք է սկսի այդ գործընթացը:

-Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ ես կրկնում եմ իմ առաջին հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր առանձին խնդիր այս տարածաշրջանում ստեղծվել է հենց մարդկանց ինքնորոշման իրավունքի հերքման պատճառով: Դա կարող է շատ բան փոխել եւ մարդիկ, որոնք երկար տարիներ ապրել են այդտեղ, ունեն ինքնորոշման իրավունք. դա անհերքելի է:

-Իսկ ի՞նչ կասեք այս պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին:




Լրահոս