Տիգրան Ուլիխանյանը նշանակվեց ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը:

Ինքնակենսագրություն

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:

2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։

2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:




Լրահոս