Թոքաբորբի դեպքերի կրկնակի աճ. ինչ պատկեր է Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով դեպքերի քանակը 50 տոկոսով ավելացել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կազմել են 14 հազար 214: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 7010: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 7204-ով աճել են չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը: Իսկ ահա վիրուսային թոքաբորբի արձանագրված դեպքերը այս տարվա 9 ամիսներին կազմել են 21 հազար 299:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավելացել են նաեւ գրիպի դեպքերը: Օրինակ, նախորդ տարվա 9 ամիսներին գրիպ՝ հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով դեպքերի քանակը կազմել է 291, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք 361-ն են: Թոքաբորբով գրիպի դեպքերը, եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին 9-ն են եղել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 36:

Ս.Հ.




Լրահոս