Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մոտակայքում տեղի կունենա չպայթած զինատեսակների վնասազերծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:




Լրահոս