ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հատուկ նշանակության ռուսական բժշկական անձնակազմը ժամանեց Ստեփանակերտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումներն օգնություն ցուցաբերելու նպատակով հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:

Ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել: Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:




Լրահոս