ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Կատուն ծառի վրա հարմար տեղավորվել է.  կարեւորը ապահով է ու հանգիստ։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ               

ՀԱՐՑ. Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Խնդրում եմ ասել՝ արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորում է դրանք:

28

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  ՀՀ օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետի լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե անձը դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ապա ի՞նչ ժամկետում է նշանակվում:

Ջանետտա Գրիգորյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները՝ կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`

  •  նշանակել կենսաթոշակ,
  •  նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
  • մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

 




Լրահոս