ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մայթերին սառույց է. քաղաքապետարանի աշխատակազմն անգործության է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյան տեղումներից հետո Երեւանի մայթերն ու բակային տարածքները մնում են ձնառատ եւ սառույցով պատված: Իսկ մայթերի, բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների մասին ավելորդ ենք համարում խոսել: Անմխիթար վիճակում են շենքերի բակերն ու երկրորդական փողոցները: Այս խնդրով ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ երեւանցիներից։ Նրանց պատմելով, Երեւանի մի քանի վարչական շրջաններում, բակերի եւ միջբակային տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքներ ընդհրանապես չի կատարվել եւ չի կատարվում։

Պատերազմի ավարտից եւ տոնական օրերից հետո վարչական շրջանների ղեկավարները կարծես խորը քուն մտած լինեն։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմն անգործության է մատնված․ տպավորություն է, որ նրանց չի հետաքրքրում, թե բնակիչներն ինչպես են սառույցով պատված բակային տարածքներով տեղափոխվում։ ArmLur.am-ը շրջել է մի քանի փողոցներով եւ արձանագրել իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․ Հ․Հ․




Լրահոս