ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Դեմոյանը մտնում է քաղաքականություն. նա կուսակցություն կստեղծի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Մեր զրուցակիցը ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն: Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ, եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:

-Պարոն Դեմոյան տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում, պատրաստվում եք քաղաքականությամբ զբաղվել եւ մտադրություններ ունեք կուսակցություն հիմնել: Տեղեկությունն իրակա՞ն է: Արդյո՞ք սկսելու եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այդ տեղեկություն չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է: Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմանական ինքնությունն է, որպես անհատի, բայց պատերզամն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:

Շարունակվող անկումային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու: Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջը հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի: Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, դա հանդիսանալու է երրորդ ուժ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ ամենակարեւորը՝ քաղաքական մշակույթի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս