ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեկ ԱԺ-ն քննարկեց ԲԴԽ անդամի 2 թեկնածուի հարցը` Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր` Սորոսի հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի:

ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները լքեցին դահլիճը` չմասնակցելով քննարկմանը: ԼՀԿ-ն հայտարարեց, որ քվեարկությանն էլ չի մասնակցելու, իսկ ԲՀԿ-ն սկզբում ասել էր, թե ազատ են թողնելու քվեարկությունը, հետո հայտարարեց, որ չեն մասնակցելու: Քվեարկեց 89 պատգամավոր` իմքայլականներն ու թվով 7 անկախացածները:

Ջհանգիրյանին կողմ քվեարկեց 86, Խաչատուրյանին` 85 պատգամավոր, ԲԴԽ-ն համալրվեց մեկ լեւոնական ու մեկ սորոսական անդամով:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս