Լիբիայում եղբայրական գերեզմանոցում հայտնաբերվել է 900 մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում  հայտնաբերվել է 900 դիակ,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:”Մենք գտել ենք երկու մեծ գերեզմանոց, որտեղ հայտնաբերվել է նախկին կառավարական վարչակարգի շուրջ 900 զոհերի մարմիններ”,- ասված է Լիբիայի ուժայինների հայտարարության մեջ:Շուրջ 200 մարմին գտնվել է առաջին եղբայրական գերեզմանոցում, որը գտնվում է տրիպոլիի կենտրոնից մոտ 7 կմ հեռավորության վրա: Եվս 700 դիակ հայտնաբերվել է մայրաքաղաքից 10 կմ հեռավորույան վրա գտնվող գյուղական բնակավայրում:Ընդհանուր առմամբ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լիբիայում հայտնաբերվել է 15 եղբայրական գերեզմանոց:




Լրահոս