ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանցագործության մասին հաղորդում Գյումրու քաղաքապետի դեմ. նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրերս ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Գրիգոր Սարգսյանը՝ հայտնելով, որ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը 1997թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանն առաջարկել է Մարքսի փողոցի թիվ 75 հասցեում գործող «Պոլոզ Մուկուչ» ճաշարանը, որը ձևակերպել է որպես Գյումրու «Շիրակ գարեջրի ածիկ» ԲԲԸ տարածք, 3 միլիոն դրամով կոլեկտիվին վաճառելու համար:

Կոլեկտիվ ժողովի 10 անդամները համաձայնվել և Սամվել Բալասանյանին ընտրել են որպես սեփականաշնորհման գործընթացում լիազորված անձ, սակայն կոլեկտիվի անդամներից ոչ մեկը տեղյակ չեն եղել, թե ժողովի և թե գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի մասին, կնքվել է կեղծ փաստաթղթեր, ինչի շնորհիվ Ս.Բալասանյանն ապօրինաբար ձեռք է բերել նշված տարածքը և նվիրել իր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների հիման վրա Ժիրակի մարզի Քննչական վարչությունում քաղաքացու հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Ուշագրավն այն է, որ քաղաքացին հիմա է հիշել իրավապահներին 1977 թվականի դեպքի մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, իսկ իրավապահ մարմիններն էլ քաղաքացու հաղորդմանը «մեծ ջանասիրությամբ» ընթացք են տվել: Ակնհայտ է մեկ բան, որ  արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իրավապահները գործի են անցել:

Քնար Մանուկյան




Լրահոս