ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է «Յունիբանկ»-ի սեփականատերերին` այս բանկի հայաստանյան մասնաճյուղի կառավարիչ Վարդան Աթայանի հետ հակասությունների վերաբերյալ, բայց` ապարդյուն: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Տեր-Առաքելյանը տեղեկացրեց, որ այս օրերին «Յունիբանկ»-ի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում են գտնվում բանկի սեփականատերերը, որոնց հետ հանդիպումը, սակայն, ցանկալի արդյունքը չի տվել: Մանվել Տեր-Առաքելյանին չի հաջողվել նրանց հետ ընդհանուր փոխհամաձայնության գալ, եւ նրանք «վատ տոնով են բաժանվել»: Հիշեցնենք, որ վարկային պարտքերի պատճառով «Յունիբանկ»-ը ցանկանում է Տեր-Առաքելյանից վերցնել «Հին Էրիվան» համալիրի շենքը, որը գնելու առաջարկ է ստացել հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:




Լրահոս