ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզպետարանում ազատումներ են. Փաշինյանի քավորը գործի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. ապրիլի 8-ից որպես Տավուշի մարզպետի պաշտոնավարող Հայկ Ղալումյանը շարունակում է աշխատանքից ազատել Տավուշի նախկին մարզպետ, արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանի պաշտոնավարման ժամանակ մարզպետարանում աշխատած կադրերից։ Հ. Ղալումյանը օգոստոսի 2-ին որոշել է Տիգրան Սաքանյանին ազատել Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնից, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարել է օրենքով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ։ Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Տ. Սաքանյանի անձնական դիմումը։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը մինչ այժմ Նիկոլայ Գրիգորյանին եւ Արբակ Գրիգորյանին ազատել է Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից, Էմին Գեւորգյանին եւ Սերգեյ Հարությունյանին՝ մարզպետի օգնականի պաշտոնից։ Որպես այդ որոշումների հիմք նշված է աշխատանքից ազատվածների անձնական դիմումները։ Ապրիլի 27-ին մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս