Իտալիայի փոստը Հռոմի պապին ուղղված կասկածելի նամակ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի փոստային ծառայողները հայտնաբերել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղարկված նամակ, որի մեջ եղել է երեք գնդակ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կասկածելի ծրարը փոստում հայտնաբերվել է լույս օգոստոսի 9-ի գիշերը Միլանի արվարձանի տեսակավորման կետում: Նամակն ուղարկվել էր Ֆրանսիայից: Միլանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Ծրարի վրա ձեռքով գրված էր. «Հռոմի պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ»:

Նամակի մեջ հայտնաբերվել է երեք գնդակ, ենթադրաբար՝ ատրճանակի համար, և Վատիկանի ֆինանսական գործողություններին վերաբերող հաղորդագրություն: Վատիկանի ներկայացուցիչները ոչ մի ձևով չեն մեկնաբանել իրադրությունը:




Լրահոս