ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից սպանված աղջիկը «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենն է. ինչ վիճաբանություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր գիշեր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ ահա նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է:

Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Արաբկիրի քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քնար Մանուկյան




Լրահոս