Աստղերը հուշում են, որ լրագրողներին տեսնելիս հարձակումն արդյունք չի տա. ԱԺ փոխնախագահի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան

Ցուլի տարում ծնված Հակոբ Արշակյանի համար Վագրի տարին մեծ աշխատանքի ժամանակաշրջան է բացելու, քանի որ գործադիրի վարչահրամայական տոնը օրենսդիրում չի աշխատում: Բացի այդ, ղեկավարությունը եւս հավուր պատշաճի չի գնահատի ձեր ջանքերը, ուստի Ձեզ վրա մի վերցրեք այնպիսի խնդիրներ, որոնք չեք կարող կատարել, քանի որ հաճախ ձեր խոսքերը ձեր դեմ են դուրս գալիս:

Աստղերը հուշում են, որ լրագրողներին տեսնելիս հարձակումը կամ համակարգիչների կոտրատումը ցանկալի արդյունք չեն տա: Պահպանեք հանգստություն եւ ագրեսիա մի ցուցաբերեք: Տարին հետաքրքիր ծանոթություններ է հուշում, որոնք հետագայում լուրջ հարաբերությունների կարող են հանգեցնել: Ապագան փնտրեք ընտանիքում, քանի որ պաստառը հույս չէ:

Աստղերը հուշում են բայց չեն պարտադրում




Լրահոս