Փոխհրաձգություն՝ Ալմաթիի Հանրապետության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Sputnik Ղազախստան»-ի թղթակիցը հայտնում է, որ Ալմաթիի Հանրապետության հրապարակում շուրջ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ զինված անվտանգության ուժերով բեռնատարներ, շրջապատել են հրապարակը: Հրապարակի կենտրոնում անկարգությունների շուրջ 200 զինված հրահրիչներ են, ոմանք՝ հրազենով։ Ըստ թղթակցի՝ մոտ 10 կրակոց է արձակվել, բայց` ոչ ուժայինների կողմից:

Հրապարակի շրջակայքն ամբողջությամբ վերահսկվում է զինվորականների կողմից։ Նրանք հարմար դիրքեր են գրավել, որպեսզի հանցագործները չներխուժեն ակիմատ կամ նախագահական նստավայր։ «Զորքերը ժամանել են հրապարակ և սկսել անկարգություններ հրահրողների «մաքրման» օպերացիա, ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում»,- ասել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:




Լրահոս