Ինչու է հետաձգվում ՔՊ-ականների դիլիջանյան հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը օրեր առաջ հայտնել էր, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների, ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները պետք է մեկնեին Դիլիջան: Տեղեկացրել էինք, որ այնտեղ կլինեն մինչև կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու` բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել:

Եվ ահա, քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ականների դիլիջանյան հավաքը հետաձգվում է՝ երկրի սահմաններին ստեղծված իրավիճակի պատճառով: Այս իրավիճակում չի կարող ներկա գտնվել նաև վարչապետ Փաշինյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ դիլիջանյան հավաքը կկայանա ԱԺ նիստերից հետ: Հավելենք, որ ԱԺ նիստերը կսկսվեն հունվարի 17-ին:




Լրահոս