ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:
ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել նաեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Ավելին, ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին, սակայն Փիլոյանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, սակայն նախաքննական մարմինը բոլոր նախադրյալները տեսնում է նրան մեղադրանք առաջադրելու հարցում:
Ի դեպ գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:
Քնար Մանուկյան