ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մարտի 1 կսարքի, մտածե՛ք. Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար նոր մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննական մարմինը շարունակում է մեղադրանք առաջադրել այն անձանց որոնք համարձակվել են վիավորել ՀՀ վարչապետին կամ ՔՊ խմբակցության պատգամավորներին: Եվ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Արմեն Հակոբյանը հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.cam» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Армен Акобян» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունվարի 8-ին վիրավորել է՝ կատարել է «էս վիժվածքը թքած ունի Ղազախների վրա, պարզապես ընդիմությանը մեսիջ ուղարկեց, որ աթոռից չի հրաժարվի։ ՀԱՊԿԸ վկա կբերի կլցնի ժողովրդի գլխին ու նոր մարտի մեկ կսարքի մտածեք…» ծանր վիրավորանք պարունակող գրառումը տարածելով՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Քնար Մանուկյան




Լրահոս