ՖՈՏՈ. Ով է Սյունիքում ենթադրյալ սպանության դեպքով հետախուզվող անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել. ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։

Սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ որոնվող քաղաքացին Հարութ Սինանյանն է՝  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընկերն է:

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել լուսանկար:




Լրահոս